ՌԴ-ում կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան

Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայողները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան․ գրում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը (ԴՄԾ) հղումով։

«29-ամյա ռուս տղամարդը փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել գումարը», – նշվում է հայտարարությունում։

Նրա ձեռքի ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են 5 պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ ընդհանուր եղել է 16 միլիոն ռուբլի (220․000 դոլար)։

Երիտասարդը բացատրել է, որ գումարը նախատեսված է եղել Հայաստանում մեքենաներ գնելու համար։

«Նա առցանց ծառայության միջոցով ընտրել է մեքենաներ հետագա վաճառքի համար և իր եղբոր հետ միասին պլանավորել է կազմակերպել հետագա առաքումը Ռուսաստան։ Նա նաև հայտարարել է, որ տեղյակ չէ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ կանխիկի արտահանման սահմանափակումների մասին», – հայտնել են մաքսային ծառայությունից։

Դրամական միջոցներն առգրավվել և տեղադրվել են իրեղեն ապացույցների պահպանման պահարանում: Հետաքննությունը շարունակվում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *