Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի նախնական դատալսումների առաջին դատական նիստը։
Վեհափառը ժամանել է դատարան։ Դատարանի բակում Ամենայն հայոց կաթողիկոսին դիմավորել են ծափողջույններով ու «Վեհափա՜ռ, Վեհափա՜ռ» վանկարկումներով։
Մինչ նիստը, լրագրողների հետ զրույցում Հրայր Սարկավագն ասաց, որ հենց սկզբից էլ իշխանությունները փորձել են հենց Վեհափառի նկատմամբ ինչ-որ քայլեր անել, իրենց ինչ-որ աներազելի իրավունքներ են վերապահել։
Գարեգին Բ կաթողիկոսը, որը ղեկավարում է Եկեղեցին 1999 թվականից, մյուս մեղադրյալների հետ միասին մեղադրվում է այն բանի համար, որ չի կատարել քաղաքացիական դատարանի որոշումը, որով ժամանակավորապես վերականգնվել է եպիսկոպոսներից մեկի (Արման Սարոյան) պաշտոնավարումը, որին Եկեղեցին նախկինում կարգալույծ էր արել։