Լուկաշենկոն բելառուսներին կոչ է արել ավելի ակտիվ զբաղվել «իզբինգով»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի բնակիչներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել «իզբինգին»՝ ժամանակակից զբոսաշրջային տրենդին և քաղաքից դուրս հանգստի տեսակին, և ավելի ակտիվորեն ձեռք բերել փոքր բնակավայրերում դատարկ տներ ու հողատարածքներ։ Դրա մասին նա հայտարարել է գյուղական բնակիչներին ապրանքներով ապահովելու հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ, հայտնում է Белта-ն։

Ըստ պետության ղեկավարի՝ Բելառուսում շարունակում են զարգացնել ագրոքաղաքները և խոշոր գյուղերը, վերանորոգում են ճանապարհները և կատարելագործում առևտրային ենթակառուցվածքը։ Միաժամանակ, նրա կարծիքով, փոքր գյուղերը ժամանակի ընթացքում կարող են փոխել իրենց ձևաչափը, դրանց թվում՝ «իզբինգի» զարգացման շնորհիվ։

Լուկաշենկոն նշել է, որ քաղաքաբնակներին վաղուց է կոչ անում գյուղական վայրերում տներ գնել, որտեղ կարելի է հանգստանալ քաղաքային եռուզեռից, հողագործությամբ զբաղվել և ժամանակ անցկացնել երեխաների հետ։

«Պարզվում է՝ ռուսները լսել են Բատկային. ձեռք են բորում հենց այդ հողամասերը։ Մանավանդ որ Բելառուսում զարգացած է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների համակարգը՝ ամեն ինչ կա։ Եվ նրանք գնում են դատարկ խրճիթները, վերանորոգում, կարգի բերում, ինչ-որ տեղ էլ քանդում են», – ասել է նախագահը։ «Իսկ բելառուսներն ինձ չեն լսում»։

Նա նաև նախազգուշացրել է հայրենակիցներին. «Տեսեք, բելառուսներ, ժամանակ կգա, ձեռքներդ կթափահարեք, բայց արդեն ուշ կլինի»։

Ավելի ուշ, զրուցելով Վիլեյկայի շրջանի բնակիչների հետ, Լուկաշենկոն կրկին բացատրել է, թե ինչու է կարևոր համարում գյուղական վայրերում տների ձեռքբերումը։

«Վերցրեք այդ տնամերձ հողամասը։ Ինչո՞ւ։ Որպեսզի կարողանաք այնտեղ տանել ձեր երեխաներին, թոռներին, որպեսզի նրանք խոտի վրա ոտաբոբիկ քայլեն։ Հիմա ձեզ հարցնեմ, հազիվ թե գտնվի 10 տոկոսը, որ խոտի վրա ոտաբոբիկ է քայլում»,- ասել է նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *