Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դատավարությունն ընթանում է դռնփակ։ Այս որոշումը կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանը։
Նա իր որոշումը հիմնավորել է նրանով, որ քննվում են որոշ անձնական տվյալներ։ Դատավորը չի բացառել, որ հետագա փուլում գործընթացը կանցկացվի այլ ձևաչափով։ Այսպիսով, լրատվամիջոցները դուրս են հանվել դատական նիստերի դահլիճից։
Նշենք նաև, որ նիստը սկսվել է արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանի բացակայությամբ։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, մեղադրյալների թվում են արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, արքեպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, եպիսկոպոսներ Մուշեղ Բաբայանը, Հովնան Հակոբյանը, Մակար Հակոբյանը, Վահան Հովհաննիսյանը։