Զորքը հանե՛ք Վրաստանից․ ԵՄ մայրաքաղաքները՝ Մոսկվային

«Մենք կրկին դատապարտում ենք ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջաններում»,- ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ. գրում է Aliq.ge

«Արտգործնախարարությունները շեշտել են, որ օգոստոսի 7-ը ևս մեկ անգամ հիշեցնում է ռուսական իմպերիալիզմի ծանր հետևանքների մասին։

Նրանք կոչ են արել Ռուսաստանին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և լիովին իրականացնել 2008 թվականի օգոստոսի 12-ին և սեպտեմբերի 8-ին ստանձնած պարտավորությունները։

«Օգոստոսի 7-ն այն օրն է, երբ մենք հիշում ենք ռուսական իմպերիալիզմի սարսափելի հետևանքները: 2008 թվականի այս օրը Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ սկսեց Վրաստանի դեմ՝ նոր հարված հասցնելով նրա տարածքային ամբողջականությանը Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների օկուպացման միջոցով»,- ասված է եվրոպական չորս երկրների արտաքին գործերի նախարարությունների համատեղ կոչում»,- նշում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *