Այսօր՝ օգոստոսի 7-ին, փրկարարները Ստեփանավան քաղաքում կանխել են կնոջ ինքնասպանության փորձը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ մի կին Ստեփանավան քաղաքում՝ ժողովրդին հայտնի Բալայանի անվան կամրջից, պատրաստվում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով։
Փրկարարները, ցուցաբերելով օպերատիվություն և գրագետ աշխատանք, կարողացել են կանխել կնոջ ծայրահեղ քայլը։
Կինը, ում փրկել են փրկարարները, ազգությամբ ռուս Իրինա Պ.-ն է։