Հերթական «Լիդիան Արմենիայի» կամ ՀԷՑ֊ի ականատեսն ենք դառնում, երբ ՔՊ֊ական ներկայացուցիչը ստանձնում է բոլշևիկյան ոգով սեփականատիրոջից վերցված կամ կասկածելի հանգամանքներում պետությանը նվիրված որևէ կայացած հիմնարկի ղեկավարումը։
Ենթադրվում է, որ Գարիկ Բոշյանը, ևս ինչպես «իրեն հարգող ցանկացած ՔՊ֊ական» կկառուցի իր բարեկեցությունը Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» ղեկավարելիս, քանզի ուրիշ կերպ (ինչպես Գնել Սանոսյանը «Լիդիանի» կամ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ֊ի պարագայում) շատ դժվար կլիներ մարել 55 միլիոն դրամի վարկը։
Գարիկ Բոշյանը, համաձայն իր հայտարարագրի, չունի որևէ ազատ դրամական միջոց կամ այլ ակտիվներ, նա ունի միայն վիթխարի պարտք և այդ պարտքի պայմաններում 23.5 միլիոն դրամով գնված «Մերսեդես Բենց»։