Վոլոդին․ ՌԴ-ից հեռացած դատապարտվածների գույքը կարգելափակեն, վարորդական իրավունքները կսահմանափակեն

Արտերկիր մեկնած այն ռուսաստանցիների նկատմամբ, որոնք մեղավոր են ճանաչվել հանցագործություններ կատարելու և Ռուսաստանի դեմ ուղղված մի շարք վարչական իրավախախտումների համար, մտցվել են նոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ պատմելով օգոստոսին ուժի մեջ մտած օրենքների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Վոլոդինի խոսքով՝ նոր միջոցները նախատեսում են դրամական միջոցների և այլ գույքի արգելափակում, վարորդական իրավունքների սահմանափակում, ինչպես նաև հրաժպետական և համայնքային մի շարք ծառայությունների էլեկտրոնային ձևով մատուցման մերժում։

Բացի այդ, քաղաքացիների այս կարգի համար սահմանվել է լիազորագրով գործարքներ կնքելու արգելք՝ որպես անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված գրանցվելու և էլեկտրոնային ստորագրություն օգտագործելու համար։

«Մեր երկրի դավաճանների համար պատիժն անխուսափելի է»,- գրել է Վոլոդինը։

Պետդումայի նախագահը նաև հայտնել է զինծառայողների սոցիալական երաշխիքներն ընդլայնող նոր նորմերի ուժի մեջ մտնելու մասին։ Նրա խոսքով՝ 2022 թվականից ի վեր, Հատուկ ռազմական գործողության օրենսդրական ապահովման շրջանակում, Պետդուման ընդունել է 183 դաշնային օրենք՝ ձևավորելով սոցիալական միջոցների համակարգ, որը ճշգրտվում է՝ հաշվի առնելով ընթացիկ մարտահրավերները։

Բացի այդ, օգոստոսից սկսել են գործել վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ։ Ինչպես նշել է Վոլոդինը, դրանք պետք է նպաստեն վառելիքաքսուքային նյութերի մատակարարումների ավելացմանը և վառելիքի գների կարգավորմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *