25 օրում «վաճառելու են» 16 ֆուտբոլիստի

«Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ է 16 ֆուտբոլիստի վաճառել 25 օրում, որպեսզի համապատասխանի ՖԻՖԱ-ի եւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ընկերակցության հաստատած նոր կանոններին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Համաձայն հրապարակման, թիմի գլխավոր մարզիչ Հաբի Ալոնսոյի տրամադրության տակ կա ներկայումս 41 ֆուտբոլիստ եւ դա զգալիորեն գերազանցում է Պրեմիեր Լիգայում գրանցման համար թույլատրված սահմանաչափը։ 26/27 սեզոնի համար ակումբները կարող են գրանցել ոչ ավել, քան 25 ֆուտբոլիստ հիմնական կազմերի համար։ Ցանկում չներառված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել Լիգայի հանդիպումներին, նույնիսկ եթե գործող պայմանագրեր ունեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *