Անցած մեկ տարում Հայաստանն ու Ադրբեջանը կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել․ Ֆրանսիայի ԱԳՆ

Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը կարևոր և վճռական քայլեր են ձեռնարկել՝ խաղաղությունը երկու երկրների ժողովուրդների համար շոշափելի իրականություն դարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պասկալ Կոնֆավրոն՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Վաշինգտոնի գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ։

«2026 թվականի օգոստոսի 8-ը նշանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնագրի առաջին տարելիցը։ Անցած մեկ տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր և համարձակ քայլեր են ձեռնարկել՝ խաղաղությունը իրենց ժողովուրդների համար շոշափելի իրականություն դարձնելու ուղղությամբ։

Ֆրանսիան ակնկալում է, որ այս գործընթացը կշարունակվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ու վավերացմամբ, սահմանների բացմամբ և տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմամբ, որպեսզի «Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք և կապող օղակ Եվրոպայի ու Ասիայի միջև։

Ֆրանսիան՝ իր եվրոպացի գործընկերների հետ համատեղ, կշարունակի ակտիվորեն նպաստել այս գործընթացին՝ լիովին հարգելով Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *