Մեդվեդև. Արևմտյան դիվանագիտությունն ամբողջովին վարկաբեկել է իրեն, Մինսկի համաձայնագրերը դրա օրինակն են

Արևմտյան դիվանագիտությունը՝ որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն, դրա խոսուն օրինակն են դարձել Մինսկի համաձայնագրերը, «РИА Новости»-ին տված պատասխանում հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ 18 տարի առաջ՝ 2008 թվականի օգոստոսին, Ռուսաստանը որոշում է կայացրել պաշտպանել Աբխազիան և Հարավային Օսիան, ինչն առաջացրել է արևմտյան երկրների դժգոհությունը։ Միևնույն ժամանակ, Մեդվեդևը նշել է, որ այդ ժամանակահատվածում Ֆրանսիան կառուցողական դեր է խաղացել վրաց-օսական հակամարտության կարգավորման գործում։

«Այսօր արևմտյան դիվանագիտությունը՝ որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն։ Մինսկի համաձայնագրերը դրա խոսուն օրինակն են», – ասել է Մեդվեդևը։

Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Ռուսաստանը փորձեր է արել իրագործել Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Սակայն, նրա խոսքով, ավելի ուշ ուկրաինական իշխանություններն ու նրանց արևմտյան գործընկերները խոստովանել են, որ համաձայնագրերն օգտագործվել են ժամանակ շահելու և Ուկրաինային սպառազինությամբ ուժեղացնելու համար։

«Իսկ հետո նեոնացիստական Ուկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին. դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ո՞վքեր էին այդ համաձայնագրերի երաշխավորները։ Գերմանիան և Ֆրանսիան», – ասել է Մեդվեդևը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *