Նոր հրադադարի համաձայնագիր կկնքեն – Հրապարակ

ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի նոր համաձայնագիրը կարող է կնքվել այսօր՝ օգոստոսի 8-ին։ Այս մասին Բեսենթը ասել է 12News-ի հետ զրույցում։ Նա մանրամասնել է, որ Հորմուզի նեղուցի բացման եւ հրադադարի հաստատման նոր պայմանավորվածությունը կարող է ունենալ 30-60-օրյա ժամկետ։

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թեհրանի վրա եւ ռազմական եւ տնտեսական առումներով։ Ամերիկացի նախարարը նկատել է նաեւ, որ Հորմուզի նեղուցն այլեւս չի կարող գործել ինչպես նախկինում էր գործում, քանի որ Իրանն այն օգտագործել է որպես ճնշման գործիք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *