ԱՄՆ Սենատը կանխել է շաթդաունը՝ մերժելով Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման Թրամփի պահանջները

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ֆինանսավորման մասին ժամանակավոր օրինագծին, որը թույլ կտա խուսափել նոր շաթդաունից։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 90 սենատոր, դեմ՝ վեցը, հայտնել է Bloomberg-ը։

Օրինագիծը նախատեսում է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորում հոկտեմբերի 1-ից՝ նոր ֆինանսական տարվա սկզբից, մինչև դեկտեմբերի 11-ը։

Միևնույն ժամանակ, սենատորները փաստաթղթում չեն ներառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած՝ Իրանի դեմ պատերազմի համար արտակարգ միջոցները, ինչպես նաև ընտրողների նույնականացման մասին վիճահարույց օրինագծի դրույթները։ Այսպիսով, Սենատը շրջանցել է Թրամփի պահանջները, որը ձգտում էր այդ միջոցառումները ներառել ֆինանսավորման փաթեթում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *