ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Թեհրանի հրամանատարության հրամանատար, բրիգադի գեներալ Հասան Հասանզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն կարողացել հասնել իրենց նպատակներին Իրանի հետ դիմակայությունում, հաղորդում է Press TV-ն։

«Այսօր ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաները պատասխան չունեն հանրության, մտավորականների և իրենց սեփական ժողովրդի առջև՝ իրենց բազմակի ձախողումների համար»,- շաբաթ օրը Թեհրանում ստորաբաժանումներից մեկի այցելության ժամանակ հայտարարել է Հասանզադեն։

Ըստ նրա, ԱՄՆ-ն և Իսրայելը «լիովին ձախողվել են» Իրանի իսլամական կարգերի դեմ իրենց նպատակներին հասնելու փորձերում։

Հասանզադեն խոսել է կողմերի միջև վերջին զինված հակամարտությունների մասին՝ հունիսին սկսված պատերազմի և դրան հաջորդած դիմակայության, որը շարունակվել է փետրվարի 28-ից մինչև ապրիլի 7-ը։

Նա նշել է, այն նպատակները, որոնց ԱՄՆ-ին և Իսրայելին չի հաջողվել հասնել, դրանք են իսլամական կարգերի տապալումը, Իրանի զինված ուժերի թուլացումը և Թեհրանին իր խաղաղ միջուկային ծրագրից հրաժարվելուն հարկադրելը։

ԻՀՊԿ հրամանատարի պնդմամբ, երկու հակամարտություններն էլ ուղեկցվել են տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական օբյեկտների նկատմամբ Իրանի պատասխան հարվածներով։

Հասանզադեն հայտարարել է, որ հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ընթացքում Վաշինգտոնը հրադադար է խնդրել Իսրայելի խնդրանքով։ Դրան հաջորդած 40-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է միակողմանի հրադադարի մասին՝ իրանական զինված ուժերի կողմից իրականացված առնվազն 100 ալիք պատասխան հարվածներից հետո։

Գեներալի վկայությամբ, իրանական ուժերը շարունակել են պատասխանել ԱՄՆ-ի կողմից հրադադարից և այնուհետև Պակիստանի միջնորդությամբ փոխըմբռնման հուշագրի կնքումից հետո տեղի ունեցած խախտումներին։

Հասանզադեն նաև ձեռք բերված հաջողությունները կապել է Իրանի բնակչության կողմից իսլամական կարգերի աջակցությանը, այդ թվում՝ «Բասիջ» կամավորական կազմավորման գործունեությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *