Նախկին նախագահի որդին խոսել է հոր հիվանդության մասին

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ հայտնաբերված շագանակագեղձի քաղցկեղը տարածվել է մարմնի մյուս հատվածներում եւ առաջացրել ուժգին ցավեր նրան մոտ։ Այս մասին հայտարարել է Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը՝ BBC-ի հետ զրույցում։ «Քաղցկեղը մետաստազներ է տվել եւ տարածվել ոսկորների մեջ եւ այլն։ Դա շատ ցավոտ է եւ ուժասպառող»,- ասել է Հանթերը։ Նա ընդգծել է, որ նախկին նախագահը շարունակում է մնալ ընտանիքի ուշադրության կենտրոնում։ Ջո Բայդենի հիվանդության մասին հայտնի է դարձել անցյալ տարվա մայիսին։ Նախկին նախագահի մոտ ախտորոշվել էր ագրեսիվ արագ զարգացող շագանակագեղձի քաղցկեղ։ Այն ժամանակ հայտարարվել էր, որ ուռուցքը զգայուն է հորմոնների նկատմամբ եւ դա թույլ կտա, որ նախկին նախագահը արդյունավետ բուժում անցնի։ Սկզբում նախկին նախագահը հորմոնալ բուժում է անցել, իսկ հետո արդեն ճառագայթային թերապիայի 15-րդ կուրսը, որը եւ ավարտվել է անցյալ տարվա հոկտեմբերին։ Մամուլում կային լուրեր, որ թերապիան լավ արդյունքներ է տվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *