Ուկրաինան սպառազինության և դրոնների արտահանման համաձայնագրեր է կնքել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ և Կատարի հետ


Քաղաքականություն


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է ուկրաինական սպառազինության և անօդաչու թռչող սարքերի արտահանման շուրջ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի հետ տասնամյա համաձայնագրեր կնքելու մասին: X-ում արված գրառման մեջ նա նշել է, որ  Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի 11 երկրից արդեն կան համապատասխան հայտեր, բացի այդ, Զելենսկու խոսքով, Կիևն աստիճանաբար դիտարկում է նաև Կովկասը:

Նախատեսվում է սպառազինության համատեղ արտադրություն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում: Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել եվրոպական երկրների, մասնավորապես Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Նիդեռլանդների հետ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *