Փեզեշքիան․ Ադրբեջանն օգնեց Իրանին լուծել երթուղիների հետ կապված խնդիրները և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեց

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, խոսելով հարևան երկրների հետ Թեհրանի հարաբերությունների բարելավման մասին, առանձին նշել է Ադրբեջանի հետ փոխգործակցությունը։

Ըստ Փեզեշքիանի, Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև պատերազմի ընթացքում Թեհրանի և Բաքվի միջև առաջացել էին որոշակի դժվարություններ․ Ադրբեջանը նախկինում փակել էր մի շարք երթուղիներ, իսկ իրանական բանկերից մեկի աշխատանքը կասեցվել էր։ Սակայն բանակցություններից հետո իրավիճակը հաջողվել է կարգավորել։

«Ադրբեջանի հետ կապված, չնայած որոշ քաղաքական հարցերի, երկխոսությունն ու փոխգործակցությունը շարունակվում են»,- ասել է Իրանի նախագահը։

Նա ընդգծել է, որ Թեհրանը կապեր էր պահպանում Բաքվի հետ և բանակցություններ վարում առաջացող խնդիրները լուծելու համար։ Արդյունքում, ըստ Փեզեշքիանի, Ադրբեջանն Իրանին ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ երթուղիների հետ կապված հարցերում։

«Նրանք ուղեկցում էին մեզ և աջակցություն ցուցաբերում ամեն ինչում, ինչ անհրաժեշտ էր»,- հայտարարել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը նաև նշել է, որ ընդհանուր առմամբ պատերազմից հետո Թեհրանի հարաբերությունները հարևան պետությունների հետ բարելավվում են։ Նա նշել է, որ Պակիստանը, Աֆղանստանը և Թուրքմենստանը աջակցություն են ցուցաբերում Իրանին, իսկ Ռուսաստանն ու Իրաքը նույնպես «լավ օգնեցին» երկրին։ Ընդ որում, Ադրբեջանի հետ փոխգործակցությունը շարունակվում է՝ չնայած առկա քաղաքական հարցերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *