Կամչատկայի Ասաչինսկի ոսկու հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը տուժել են, հաղորդել են «Ինտերֆաքս»-ին Կամչատկայի տարածքային աղետների բժշկության կենտրոնում։
Նախնական տեղեկություններով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը տուժել են։ Նրանք գտնվում են կայուն ծանր վիճակում, քննարկվում է նրանց ցամաքային կամ օդային տրանսպորտով տարհանելու հարցը», — հայտնել են կենտրոնում։
Ասաչինսկի հանքավայրը Հարավային Կամչատկայի շրջանում ոսկու հիմնական հանքավայրերից մեկն է։