
Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց փակ քվեարկության արդյունքները. կողմ՝ 53, դեմ՝ 0: