Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին


Քաղաքականություն


Արամ Վարդևանյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելուց հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն, արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորին, ասաց. «Ուզում եմ հիշեցնել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մինիմալ թվով ձայներ է ապահովել, որպեսզի պարոն Վարդևանյանն ընտրվի, որովհետև իրավիճակն այնպիսին էր, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» այդ 13 ձայները չտար, պարոն Վարդևանյանը չէր ընտրվի, և սա չնայած այն փաստին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն քվեարկել մեծամասնության թեկնածուների օգտին:

Սա ամենևին չէր նշանակում, որ պարոն Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր: Սա ընդամենը նշանակում է, որ մեծամասնությունը համարել է՝ Սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել՝ անկախ մեր տարաձայնություններից, որոնք գործում են»:

Դիմելով Էդգար Ղազարյանին՝ Ռուբինյանն ասաց՝ պատգամավորի ելույթը վարման կարգի հետ կապ չուներ, ապա խնդրեց չչարաշահել վարման կարգի վերաբերյալ ելույթները:

Հիշեցնենք, որ փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանը ստացել է 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *