Ովքե՞ր ՔՊ-ից կողմ քվեարկեցին Արամ Վարդևանյանին

Արամ Վարդեւանյանին Աժ փոխխոսնակի պաշտոնում ընտրելու փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցեցին նաեւ ՔՊ-ականներ, քանի որ իշխող ուժը քաղաքական որոշում ուներ չտապալել քվեարկությունը եւ բավարար ձայներ ապահովել, քանի որ ընդդիմությունը բավարար թվով ձայներ չուներ:

Ըստ այդմ՝ ՔՊ-ական 13 պատգամավոր կողմ քվեարկեցին Արամ Վարդևանյանի թեկնածությանը: Այդ պատգամավորներն են Բաբկեն Թունյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սիսակ Գաբրիելյանը, Նազելի Բաղդասարյանը, Սերգեյ Բագրատյանը, Արուսյակ Մանավազյանը, Լուսինե Բադալյանը, Զարուհի Բաթոյանը, Տրդատ Սարգսյանը, Վահե Ղալումյանը, Սարգիս Խանդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վոլոդյա Հակոբյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *