
ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը խորհրդարանում իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների կողմից իրեն ուղղված հարցերին և հնչած քննադատություններին։
Նրա խոսքով՝ հարցերի մի մասը կրկնվող էր, իսկ որոշ հարցեր, իր գնահատմամբ, բավականին պարզունակ բնույթ ունեին։ Վարդևանյանը նշեց, որ դրանց տված պատասխանների գնահատականը թողնում է հանրությանը։
Անդրադառնալով իր հասցեին հնչած բացասական և քննադատական ելույթներին՝ Վարդևանյանն ընդգծեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է առանձին-առանձին պատասխանել դրանց, սակայն չի պատրաստվում դա անել։
«Կարո՞ղ եմ դրանց հատ-հատ պատասխան տալ․ իհարկե, կարող եմ։ Անելո՞ւ եմ դա, թե՞ ոչ՝ չեմ անելու»,- ասաց ԱԺ փոխնախագահի թեկնածուն։