Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում


Աշխարհ


Իտալիայի Սիցիլիա կղզու արևելքում գտնվող Կատանիայի օդանավակայանում օգոստոսի 10-ին չեղարկվել են ժամանող չվերթները մինչև այդ երկրի ժամանակով ժամը 17:00-ն՝ Էթնա հրաբխի նոր ժայթքումից առաջացած մոխրի ամպի՝ օդանավակայանի շրջակայքի օդային տարածք տարածվելու պատճառով։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է օդանավակայանի օպերատոր SAC-ը։

Սիցիլիայի արևելյան ափին գտնվող Էթնան աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից է և հաճախ խափանում է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը։ Կատանիայի օդանավակայանը կղզու գլխավոր օդային հանգույցն է և ուղևորահոսքով Իտալիայի հինգերորդ ամենաբանուկ օդանավակայանն է համարվում։

«Քանի որ իրավիճակը զգալիորեն ազդում է օդանավակայանի աշխատանքի վրա, ուղևորներին խնդրում ենք օդանավակայան մեկնելուց առաջ իրենց ավիաընկերությունից ճշտել չվերթի կարգավիճակը»,- երկուշաբթի հայտարարել է SAC-ը։

Ընկերությունը հավելել է, որ իրավիճակը մշտապես վերահսկվում է, և հետագա թարմացումները կհրապարակվեն՝ կախված հրաբխային ակտիվության և եղանակային պայմանների զարգացումից։

Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ Եվրոպայի ամենաբարձր հրաբխի վերջին ժայթքումը շարունակվում է 2750 և 2360 մետր բարձրությունների վրա գտնվող խառնարաններից։ Ժայթքումների հետևանքով առաջացել են լավայի մի քանի հոսքեր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *