2025 թվականին Հայաստանում մինչև 65 տարեկան 3639 մարդ է մահացել արյան շրջանառության համակարգի հիվանդություններից և չարորակ նորագոյացություններից։
Նրանցից 2462-ը տղամարդիկ են։ Այս մասին հայտնել էառողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը վաղաժամ մահվան հիմնական պատճառներից են, իսկ ծխախոտի օգտագործումը` դրանց կարևորագույն կանխարգելելի ռիսկի գործոններից է։
Հենց այդ պատճառով ծխախոտի և նիկոտինային արտադրանքի օգտագործումը սահմանափակող և բնակչության առողջությունը պաշտպանող օրենսդրությունը պարզապես արգելք չէ։
Այն մարդկանց կյանքի և առողջության պաշտպանություն է»,-նշել է նա։