ԱԺ նիստում քննարկվում է պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

Այսօր՝ օգոստոսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։

Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է իշխող կուսակցությունից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *