ԱՄՆ-ի ծովային շրջափակումը կանգնեցրել է Իրանից նավթի արտահանումը Խարգ կղզու միջոցով

ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը հանգեցրել է Խարգ կղզու միջոցով նավթի արտահանման գրեթե լիակատար դադարեցման, որի վրա բաժին է ընկնում Իրանի նավթային արտահանման գրեթե ամբողջ ծավալը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Windward նավագնացային ընկերության վերլուծաբաններին։

Խարգ կղզու բոլոր երեք տերմինալները երկար ժամանակ դատարկ են մնում։ Ըստ Windward-ի հաշվետվության՝ արևմտյան տերմինալում բեռնաթափումներ չեն իրականացվել արդեն 22 օր անընդմեջ, հեղուկացված նավթային գազի տերմինալում՝ 13 օր, իսկ արևելյանում՝ 10 օր։

Վերջին նավը Խարգից հեռացել է հուլիսի 31-ին։ Կղզու մերձակայքում խարիսխային կանգառում գտնվում են 17 լցանավ, որոնցից ոչ մեկը իր գտնվելու վայրի մասին տվյալներ չի փոխանցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան շրջափակումը խորացնում է Իրանի ծանր տնտեսական վիճակը։ «Մենք պարզապես հետևում ենք Իրանին՝ իր ահռելի գնաճով և այն փաստով, որ նրանք փող չունեն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *