«Էս բոլորիս սիրող «Ենոքավանցի շուստրին», երբ ձայների 18 %-ն էր հաշվարկվել, իրեն հռչակեց «վարչապետ». Քոմենթներ

Նիկոլ Փաշինյանը սովորության համաձայն ֆեյսբուքի իր էջում բարի լույս է մաղթել իր հետևորդներին և սեր է խոստովանել նրանց: Օգտատերերին ակնհայտորեն զայրացնում է վարչապետի կեղծ սիրո խոստովանության այս ավանդույթը: Մի շարք օգտատերեր իրենց դժգոհությունն են հայտնել մեկնաբանությունների բաժնում, ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Կարինե Հարությունյան. «Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որ դեռ գրում են բարի լույս, վարչապետ ջան, տո գրող ու ցավ ձեր անհաջողին, իսկ ձեր չեղած վարչապետը տեղյա՞կ ա, որ մարդիկ աշխատում են ու ամիսներով աշխատավարձ չեն ստանում, չգիտեն էլ երբ կստանան, ոնց կանեն, ինչպես կապրեն, կոմունալ ոնց կտան, օրվա հացը չեն կարողանում առնել, սրտիկ անելուց առաջ և անկապ ժպտալուց առաջ լավ կլիներ մի քիչ էլ մտածեր ժողովրդի մասին, ոչ թե մտածեր միայն իր փորի մասին, նողկալի է»:

Մհեր Դավթյան. «Կյանքով, ապրածով շանտաժիստ, բանսարկու, կեղծավոր, անինքնասեր, կարճ ասած` մարդու ամենավատ տեսակ»:

Վաղինակ Գևորգյան. «Դու քեզ ես սիրում միայն»:

Վալերի Առաքելյան. «Էս բոլորիս սիրող «Ենոքավանցի շուստրին» է, երբ ձայների 18 %-ն էր հաշվարկվել, և իրեն հռչակեց «վարչապետ»:

Անահիտ Մուրադյան. «Թեթևսոլիկ, զզվացրիր քո հիմարություններով, գիտենք, որ կեղծ ես»:

Սերգեյ Փարսյան. «Զոմբիացման հերթական դասն է»:

Քրիստինե Ոսկանյան. «Որ ամեն օր բացում ես Facebook-ը, ու նույն դեմքն անընդհատ հայտնվում է աչքիդ առաջ՝ նույն ինքնագոհ ժպիտով ու նույն դեմքի արտահայտությամբ։ Մի տեսակ արդեն հոգնեցնող է»:

Աննա Ալեքսանյան. «Իշխանությունը կարող է չհամաձայնել եկեղեցու հետ, բայց իրավունք չունի նվաստացնելու այն արժեքները, որոնցով սերունդներ են ապրել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *