Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է

Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 132 մարդ է զոհվել, ևս 570-ը վիրավորվել են, հաղորդում է CNN

Այս թվերը, հավանաբար, կաճեն, քանի դեռ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել և այդ շրջան է ուղարկել զինվորականներ։

Երկրում փլուզվել է 86 շենք, յոթ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է։ Առնվազն 188 մարդ անհետ կորել է Կալիում։

Այս շրջանում արդեն 1999 թվականին էլ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր մոտ 1200 մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *