
ՀՀ քաղաքացիները նոր կենսաչափական կարմիր անձնագրերը կսկսեն ստանալ 2026 թվականի աշնանից, հայտարարել էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, մինչդեռ սոցիալական ցանցերում մենք նկատեցինք, որ օգտատերերը հրապարակում են «Կարմիր անձնագրերի» լուսանկարներ։
ՆԳՆ-ին հարցրինք՝ նոր անձնագրերը տրամադրվո՞ւմ են արդեն: Մեզ ասացին՝ ոչ, դա կլինի աշնանը, դեռ ոչ ոք չի ստացել նոր անձնագիր։ Դրանք, ըստ ամենայնի, արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներ են։
Նշենք, որ նոր կարմիր անձնագրերի տրամադրումը նախատեսվում է սկսել 2026 թվականի աշնանը, սակայն կապույտ անձնագրերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Անձնագրերի ժամկետը չլրացած քաղաքացիները նույնպես հնարավորություն կունենան ցանկության դեպքում դիմել և ստանալ նոր կենսաչափական անձնագիր։