ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Այդ մասին տեղեկացնում է  Euronews-ը։

Ֆուտբոլային ընտանիքին ուղղված բաց նամակում վերոհիշյալ կոնֆեդերացիաները հայտարարել են. «Երբ խաբեությունը խաթարում է վստահությունը, և երբ անհատն իրեն վեր է դասում այն ​​հանրույթից, որը նրան լիազորել է, ապա նա խախտում է իր պարտականությունը։ Ֆուտբոլն աշխարհում ամենամեծ ընդհանուր կիրքն է։ Այն չի պատկանում որևէ առանձին անձի կամ կառույցի։ Այն պատկանում է խաղացողներին, երկրպագուներին, ակումբներին, ազգային ֆեդերացիաներին և յուրաքանչյուր կառույցին, որին վստահված է դրա ապագայի պահպանումը»։

Փաստաթուղթը ստորագրել են ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, ԱՖԿ-ի նախագահ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան, ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ Վիկտոր Մոնտալիանին և այդ կազմակերպությունների երեք գլխավոր քարտուղարները։

Ջիանի Ինֆանտինոն նախկինում առաջարկել էր մասնավոր ներդրումային հիմնադրամներին վաճառել Աշխարհի առաջնության և այլ մրցաշարերի բաժնեմասեր։ Այդ գաղափարը սուր քննադատության արժանացավ ֆուտբոլային աշխարհում, իսկ Եվրոպական կոնֆեդերացիային անդամակցող ֆուտբոլի բազմաթիվ ազգային ասոցիացիաներ պահանջեցին Ինֆանտինոյի հրաժարականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *