Իր մեքենայում սպանել են ռազմական հետախուզության պետին․ մանրամասներ

Լիբիայի զինված ուժերի ռազմական հետախուզության վարչության տնօրեն Ֆաուզի ալ-Մանսուրին սպանվել է պայթուցիկ սարքով իրականացված մահափորձի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ գեներալ-մայորի մեքենան պայթել է Բենգազիի Աիշա մզկիթի մոտ։

«Ալ Արաբիա»-ի աղբյուրները հաստատում են, որ ալ-Մանսուրիի մեքենայում տեղադրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարք։ Սկսվել է հետաքննություն։

Ավելի ուշ սա հաստատել է Լիբիայի ազգային բանակի բարոյական դաստիարակության հարցերով վարչության տնօրեն, գեներալ-մայոր Խալեդ ալ-Մահջուբը։ Նա հավելել է, որ պայթյունի հետևանքով այլ զոհեր կամ վիրավորներ չկան։

Ֆաուզի ալ-Մանսուրին ռազմական հետախուզության տնօրեն է դարձել 2024 թվականին։ Մինչ այդ նա եղել է Պարսից ծոցի ռազմական շրջանի և Աջդաբիայի գործողությունների կենտրոնի հրաանատարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *