
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանը նախորդ տարի՝ 2025թ. օգոստոսի 29-ին, բնակարան է գնել Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։ Դավոյանն ունի նաեւ HYUNDAI մակնիշի ավտոմեքենա։ Նրա բանկային հաշիվներին եղել է 11 մլն 412 հազար 290 դրամ գումար, իսկ կանխիկ ունեցել է 146 հազար դրամ։
Դավոյանի տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 766 հազար 81 դրամ, որից 10 մլն 446 հազար 109 դրամը՝ ԱԺ-ից աշխատավարձ, 4 մլն 238 հազար 972 դրամը՝ միանվագ վճար՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, իսկ 81 հազար դրամը՝ ՆԳՆ կրթահամալիրից։ Դավոյանը հայտարարագրել է նաեւ 3 մլն դրամ վարկ։