
Բրիտանական ռադիոկայանի աշխատակիցը պատահաբար միացրել է Չարլզ III թագավորի մահվան մասին հայտարարություն, որից հետո խուճապի է մատնվել և փախել, հաղորդում է The Independent-ը։
Մայիսին, վերանորոգման աշխատանքների ժամանակ, Radio Caroline-ի աշխատակիցը հայտնաբերել է միապետի մահվան վերաբերյալ նախապես ձայնագրված ֆայլեր և, հետաքրքրասիրությունից դրդված, միացրել է դրանք՝ չգիտակցելով, որ ձայնագրությունը ուղիղ եթերով հեռարձակվում է։
Երբ տղամարդը հասկացել է, թե ինչ է պատահել, խուճապի է մատնվել և լքել է կայանը։ Նրան նկատողություն են արել։