ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հեղինակը եղել է ընտանիքի հայրը․ նա սպանել է իր 7 երեխաներին և ևս մեկ՝ իր հետ ազգակցական կապ չունեցող երեխայի․ գրում է BBC-ն։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ կրակոցների հետևանքով զոհվել է 1-14 տարեկան 8 երեխա․ վիրավորվել է 2 կին, այդ թվում՝ երեխաների մայրը․ կանայք գտնվում են ծանր վիճակում։
Ոստիկանությունը հետապնդել և սպանել է կասկածյալին՝ փախուստի պահին։
Հարձակման դրդապատճառը դեռևս հայտնի չէ, սակայն ընտանիքի անդամներն ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել են, որ կրակոցների հեղինակն ու նրա կինն ամուսնալուծվում էին։