Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել

Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 164 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այդ մասին հաղորդում է The Independent-ը։

Զոհերի ամենամեծ թիվը ներկայումս գրանցվել է արևմտյան Ռիսարալդա նահանգում։

Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի։

Պաշտոնն ստանձնած նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հայտարարել է արտակարգ դրություն՝ վերականգնողական աշխատանքների համար միջոցների հատկացումն արագացնելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *