
ԱԺ-ում հերթական անգամ լարված իրավիճակ է առաջացել։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի ելույթի ընթացքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ նա օգտագործեց «Կտրիճ Ներսիսյան» ձևակերպումը։
Ջուլհակյանի այդ արտահայտությանը ընդդիմադիր պատգամավորները բուռն արձագանքեցին։ Նրանցից մի քանիսը սկսեցին հարվածել սեղաններին և տեղերից արձագանքել՝ բարձրաձայնելով իրենց դժգոհությունը։