
Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը քննադատության է ենթարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին՝ նրա թեկնածությունը գնահատելով ոչ միայն խոցելի, այլև վտանգավոր։
Ղազարյանի խոսքով՝ Ջուլհակյանի ելույթը լսելուց հետո իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ նրա հնարավոր պաշտոնավարումը կարող է սպառնալիք ստեղծել Հայաստանի ազգային անվտանգության համար։