Հայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համար


Աշխարհ


«The Independent»-ը ներկայացրել է Երևանը՝ բրիտանացի ընթերցողներին ծանոթացնելով Հայաստանի մշակույթով հարուստ մայրաքաղաքին։ Լրագրող Լաուրա Միլարն իր հոդվածում ներկայացնում է Հայաստանի պատմությունը, ճարտարապետությունը, հայկական խոհանոցն ու աշխույժ մթնոլորտը։

Ինչպես հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից, հեղինակը Հայաստան է այցելել ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակում՝ բացահայտելով Երևանն ու Հայաստանի նշանավոր տեսարժան վայրերը, այդ թվում՝ Գառնու տաճարը, Գեղարդի վանական համալիրը և «Քարերի սիմֆոնիան»։

Հեղինակը նշել է, որ Հայաստանի մշակութային մայրաքաղաքն այժմ շատ ավելի հասանելի է բրիտանացի ճանապարհորդների համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *