Ֆիլիպիններում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել


Աշխարհ


Ֆիլիպիններում արևադարձային «Լուիս» և «Մայմայ» ցիկլոնների և հարավարևմտյան մուսսոնի ուժեղացման հետևանքով տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել։

Զոհեր են գրանցվել երկրի հյուսիսում գտնվող Բենգետ, Ռիզալ և Բաթանգաս նահանգներում։ Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Բենգետ նահանգում, որտեղ մարդկանց մեծ մասը մահացել է սողանքների հետևանքով։ Եվս չորս մարդու ճակատագիրն անհայտ է, 15 բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Անբարենպաստ եղանակային պայմանները երկրի 10 շրջաններում, այդ թվում՝ Մանիլայի մայրաքաղաքային շրջանում, ազդել են ավելի քան 2,27 միլիոն մարդու վրա։ 919 տարհանման կենտրոններում տեղավորվել է շուրջ 95 հազար մարդ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *