Սոչիի բնակիչներին խնդրել են մեքենա չվարել՝ վառելիքի պակասի պատճառով

Սոչիի իշխանությունները կոչ են արել քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին հրաժարվել սեփական մեքենաներով երթևեկելուց՝ վառելիքի պակասի պատճառով: Այս միջոցառումները «կնվազեցնեն բենզալցակայանների ծանրաբեռնվածությունը և կարագացնեն բնականոն գործունեությանը վերադարձը»․ հայտնել են քաղաքային իշխանությունները։

Socchi1.ru-ն հաղորդում է, որ քաղաքում արդեն երրորդ օրն է՝ վառելիքի պակաս է նկատվում: Բենզալցակայաններում ժամերով հերթեր են գոյանում, ինչը խցանումներ է առաջացնում քաղաքի փողոցներում: Որոշ զբոսաշրջիկներ չեն կարողանում տուն վերադառնալ՝ բենզինի պակասի պատճառով։

Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը սրվել է Ուկրաինայի կողմից նավթային ընկերությունների վրա հարձակումների պատճառով:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *