Քեյնը մտադիր է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայում»


Սպորտ


Անգլիայի հավաքականի հարձակվող Հարրի Քեյնը լիովին գոհ է այն բանից, թե ինչպես է դասավորվում իր կարիերան գերմանական «Բավարիայում»: Այս մասին հայտնում է Abendzeitung Muenchen-ը։

Ըստ աղբյուրի՝ 33-ամյա ֆուտբոլիստին և նրա ընտանիքին հարմարավետ է Բայերբրուննում բնակվելը: Քեյնը հնարավորություն է տեսնում հաջորդ մրցաշրջանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև նշում է, որ գտնվում է միջազգային ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում։

Այս ֆոնին հարձակվողը կարող է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ մինչև 2029 կամ 2030 թվականը, ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ արդեն օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։ Նշենք, որ անցած մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 31 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *