
ԱՄՆ-ն Իրանին խնդրել է բանակցություններ սկսել փետրվարի վերջին սկսված ռազմական հակամարտության սկսվելուց գրեթե 20 օր անց։
Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հայտնում է IRNA-ն։
«Պատերազմի հենց առաջին օրը ԱՄՆ նախագահը X-ի մեջ երկու բառ գրեց՝ «անվերապահ կապիտուլյացիա»։ Նրանց պահանջը մեզանից հետևյալն էր՝ անվերապահ կապիտուլյացիա։ Նույն հակառակորդը, գրեթե 20 օր անց, աղաչում էր բանակցություններ սկսել», – նշել է դիվանագետը։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ Թեհրանը կարողացել է պաշտպանել իր իրավունքները ոչ միայն մարտերի ժամանակ, այլև դիվանագիտական մակարդակով։
Նա հավելել է, որ տարբեր երկրների ներկայացուցիչները ճանաչել են Իրանի հաղթանակը թե՛ հակամարտության, թե՛ դիվանագիտության մեջ։