
Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ կապված երկու վառելիքատար լցանավերը վաճառել է որպես մետաղաջարդոնի հումք։ Դրանք կուղարկվեն Հնդկաստանի Ալանգ քաղաք։ Այս մասին հայտնում է Lloyd’s List կայքը։ Երկու լցանավները կապամոնտաժվեն եւ կվերամշակվեն որպես մետաղի ջարդոն։ Ուշագրավ է այն, որ այդ լցանավերի ուտիլիզացիան նույնիսկ բավական բարդություններով պետք է տեղի ունենա։ Չնայած պաշտոնական թույլտվությունների տրամադրմանը, ապահովագրական ընկերություններն ու բանկերը դժկամությամբ են գործընթացում ներգրավվել։