
Զրուցել ենք էքստրասենս, տարոլոգ Ինարա Գրիգորյանի հետ: Մի հարց տվեցինք, որը բոլորին է հետաքրքրում, ի՞նչ է սպասվում մեր երկրին առաջիկայում։
«Այն, ինչ սպասվում է` կզգաք։ Անհանգիստ կարող է լինել, աննորմալ եղանակային պայմաններ կլինեն։ Մաքրման շրջան է»: Հավանական պատերազմների մասին հարցին ասաց, որ պատերազմ չի տեսնում և նման տեղեկությունները, իր կարծիքով, սուտ են։ «Ոչ, պատերազմ չեմ տեսնում։ Սուտ է, այդպիսի ինֆորմացիա չկա»։ Բայց այլ թաքնված վտանգներ կան, նրա խոսքով՝ մարդկությունն այնքան է վնասել կենդանական աշխարհին, որ` «Մայր հողը զարթնելու է»։
Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու հարցին էլ ի պատասխան Ինարա Գրիգորյանն ասաց, որ երկարատեւ կտրվածքով նրան երկրի ղեկավարի պաշտոնում չի տեսնում։ «2027 թվականի վերջում ինքը կարող է ուզենա դուրս գալ», ասաց նա։ Էքստրասենսը նաև անդրադարձավ ձերբակալություններին՝ նշելով, որ դրանք ավելանալու են։ «Ձերբակալությունների շարանը կշատանա։ Ոչ մի լավ բան չեմ տեսնում ներկայիս քրեական հետապնդումների և հատկապես` ընդդիմադիր գործիչների հետ կապված»։
Նրա կանխատեսմամբ՝ առաջիկայում կարող են ընդունվել նոր օրենքներ, որոնք անսպասելի կլինեն հասարակության համար։ «Նոր օրենքներ, անսպասելի օրենքներ դուրս կգան, որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնի։ Տարբեր բաներ կլինեն»։ Ինարա Գրիգորյանն իր խոսքն ավարտեց, թե` մեր հասարակությանն անհրաժեշտ է ավելի շատ սեր և համերաշխություն. «Էս ժողովուրդը պետք է մտածի այդ մասին, պետք է իրար սիրեն, ոչ թե ատեն»։
Շուշան Սարիկյան