Գեղարքունիքի մարզում` Երևան-Սևան ավտոճանապարհին ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի մասում

Այսօր՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին նշված հատվածում ավտոմեքենաներ չեն եղել։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հուսիկ Հակոբյանն ու Վարդան Հակոբյանը։Պարեկներն ու քաղաքացիները ծառը հեռացրել են երթևեկելի մասից և այն դարձել է երթևեկելի։

© https://shamshyan.com/hy/article/2026/08/11/1310846/hy/article/2026/08/11/1310846

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *