Եվրամիության ներկայացուցիչները հետաքրքրված են Ադրբեջանի երկաթուղու Նախիջևանի հատվածին մասնակցությամբ, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Ալիևի՝ ԵՄ ներկայացուցիչներն արդեն մեկնել էին Նախիջևան, որտեղ տեղում ծանոթացել են իրավիճակին։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Եվրամիությունը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցներ ու պետություններ, հետաքրքրված է այս տրանսպորտային երթուղով և ցանկանում է դառնալ դրա մասնակիցը։
«Շատ միջազգային կառույցներ, որոշ երկրներ հետաքրքրված են այս երկաթուղով, հատկապես Ադրբեջանի երկաթուղիների Նախիջևանի հատվածով։ Դրանցից մեկը Եվրամիությունն է»,- ասել է Ալիևը։