Մաշտոցի պողոտայում բախվել են Lada Priora-ն և Audi-ն. վերջինս բախվել է Չարենցի թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտա – Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Խրին Արմանի վարած «Audi» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Արշակ Գասպարյանի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Audi»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ով տևական ժամանակ փորձում էր պարեկների մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *