Թրամփ. Իրանի հետ ամեն ինչ «լավ է ընթանում՝ պարզապես հիանալի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «չի վստահում Իրանին»՝ հավելելով, որ ամերիկացիները լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցը, հաղորդում են ԶԼՄ-ները։

Նա վստահեցրել է, որ Իրանի հետ ներկայիս իրավիճակը «լավ է ընթանում՝ պարզապես հիանալի»։

«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը։ Մենք ինքներս ենք այն կառավարում, ոչ ոք այլ, միայն մենք։ Մեր նավատորմն անհավանական է, և մեր երկրի գործերը հիանալի են ընթանում»։

«Ես չեմ վստահում Իրանին։ Ես վերջին մարդն եմ, ում Իրանը կարող է վստահել, նրանք անընդհատ ինձ ստել են։ Հիմա մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, նրանք այն չեն վերահսկում», — նշել է Թրամփը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *