Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելը վիրավորանք է Եկեղեցու հավատավորների նակտմամբ․ փաստաբան

Քիչ առաջ անփութություն ունեցա լսելու դե ֆակտո խորհդրարանի՝ անհետաքրքիր սերիալի վերածված նստաշրջանի ուղիղ հեռարձակումը․ գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Իշխանությունն ուզուրպացրած քպ-ական խմբակի ներկայացուցիչը, բան ու գործ թողած, Վեհափառ Հայրապետի մասին էր խոսում՝ հնչեցնելով ավազանի անունը, ընդդիմությունն էլ, ձեռքերով թմբթմբացնելով, բողոքում էր այդ անպատկառության դեմ։ Իսկ մի ուրիշ քպ-ական էլ ասում էր՝ «Դուք ձեր վարքագծով լավությո՞ւն եք անում այդ մարդուն, թե՞ վատություն»։

Մի պարզ ճշմարտություն ասեմ։ Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ որևէ մեկը վիրավորում է ոչ միայն և ոչ այնքան Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Սրբազնագույն և Վեհափառ Հայրապետին, այլ՝ ինձ ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակի։ Որովհետև մեր հավատքի անքակտելի մասն է հավատքն առ այն, որ ձեռնադրմամբ և օծմամբ եկեղեցականն ունենում է նոր ծնունդ, դառնում է նոր մարդ, և դրա շնորհիվ է, որ Տէրունական տնօրինությամբ ստանում է խորհուրդներ կատարելու առանձնաշնորհ։ Այդ վերափոխման խորհրդանիշը հոգևոր ծնողի՝ ձեռնադրող եպիսկոպոսի կողմից նոր անուն տալն է»,- նշում է հրապարակախոսը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *