Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Nissan Tiida-ն և շտապօգնության մեքենան․ կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում Ազատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 56-ամյա Կարեն Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և 47-ամյա Արման Բ․-ի վարած «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Կարեն Ա․-ի ուղևոր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 39-ամյա Էմիլլիա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *